
Այսօր լրանում է «Հայաստանի անկախության մասին» հռչակագրի 30-րդ տարեդարձը: 1990 թվականի օգոստոսի 23-ին Հայաստանի խորհրդարանն ընդունեց Անկախության հռչակագիրը, որով դրվեց անկախ Հայաստանի կերտման գլխավոր հիմնաքարը:
Յոթ տասնամյակ անց հայ ժողովուրդը վերահաստատեց անկախ ապրելու իր ձգտումը եւ որպես միջազգային իրավունքի սուբյետկ հայտարարեց անկախ արտաքին քաղաքականություն վարելու մասին:

Անկախության հռչակագրից մեկ տարի հետո՝ 1991 թ.-ի սեպտեմբերի 21-ին, տեղի ունեցավ անկախության հանրաքվե․ 95 տոկոսն «այո» ասաց անկախությանը:




