ԿարևորՀասարակություն

60-ականների խողովակաշարերը փոխարինվել են նորով

ՏԿԵ նախարարության Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը իրականացրել է Կոտայքի մարզի Եղվարդ համայնքի Սարալանջ բնակավայրի` օրվա կարգավորիչ ջրամբարի և խմելու ջրի ներքին ցանցի վերանորոգման ծրագիր:

Սարալանջի ջրագծերը կառուցվել են դեռևս վաթսունականներին և գտնվում էին անմխիթար վիճակում, բնակիչներին մատակարարվող ջուրը հաճախ մաքուր չէր` իր բոլոր բացասական հետևանքներով:

Ինչպես հայտնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարույթունից, իրականացված աշխատանքների շնորհիվ մաքուր ջուրն արդեն հասնում է համայնքի` հինգերորդ և վեցերորդ փողոցների 45 տնտեսությունների։

Ծրագիրն իրականացվել է կառավարություն, համայնք և հիմնադրամ եռակողմ գործընկերությամբ: Պետբյուջեից ներդրումը կազմել է 4 միլիոն 900 հազար դրամ, համայնքի համաֆինասավորումը` 2 միլիոն 630 հազար դրամ:

Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջոցով այս տարի, համայնքների ջրամատակարարման բարելավմանն ուղղված 76 ծրագիր է իրականացվում: Հագեցած է լինելու նաև 2021-ը՝ հանրապետության 10-ը քաղաք և 37 գյուղ խմելու ջրի խնդիր չի ունենա:

https://www.facebook.com/MinistryTerritorialAdministrationInfrastructureRA/posts/1531198173719916

Կարդացեք նաև

Back to top button