
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը հայտնում է, որ հանրապետության ողջ տարածքում մեկնարկել է ծանրաքարշ մեքենաների բեռնվածության ստուգման գործընթաց:
«Սիրելի հայրենակիցներ, տնտեսվարողներ, տեղեկացնում ենք, որ հանրապետության ողջ տարածքում մեկնարկել է ծանրաքարշ մեքենաների բեռնվածության ստուգման գործընթաց: Պրոցեսը լինելու է պարբերական, և ոլորտը կարգավորելու նպատակ ունի: Խնդրում ենք պահպանել կանոնները, երթևեկել թույլատրելի քաշով բեռնված մեքենաներով»,- գրել է Պապիկյանը ֆեյսբուքի իր էջում:




