
Էսթերն ու Գարիկն ամուսնացել են և տեղափոխվել Տավուշի մարզի Նորաշեն գյուղ, իրենց խոսքերով՝ «ոչ շաբլոն» կյանքի հետևից: Մեծ պլաններ, նորարարական գաղափարներ ունեն, համայնքի զարգացման մեջ իրենց պատասխանատվությունն այսպես են պատկերացնում: Ասում են՝ բողոքելուն այլընտրանք՝ փորձում են ստեղծել, կառուցել և զարգացնել:




