ԿարևորՍպորտ

Շախմատային աշխարհը խոսելու է երիտասարդ հայ շախմատիստների անկասելի հաջողությունների մասին

Օգոստոսի 16-ին Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Մխիթար Հայրապետյանն այցելել է «Ծաղկաձոր 2020» ուսումնամարզական հավաք:

Արդեն 5-րդ օրն է՝ մայրաքաղաքի շախմատային դպրոցների 8-14 տարեկան լավագույն 21 սաները հավաքի ընթացքում վարպետության դասեր և միաժամանակյա խաղաշարեր են անցկացնում, մարզում միտքն ու կամքը: Երեխաներին ուղեկցում են նաև 8 մարզիչներ, որոնցից 4-ը՝ գրոսմայստեր, 2-ը՝ միջազգային վարպետ:

Այցի ընթացքում Մխիթար Հայրապետյանը մասնակցել է եզրափակիչ մրցաշարին, որտեղ կիսաեզրափակչում լավագույն արդյունք ցուցաբերած 7 երեխաները մրցել են 7 մարզիչների հետ: Պայքարում լավագույն է ճանաչվել պատանի շախմատիստ Ռոբերտ Փիլիպոսյանը: «Եվս մեկ անգամ համոզվեցի՝ մի քանի տարի անց շախմատային աշխարհը խոսելու է երիտասարդ հայ շախմատիստների անկասելի հաջողությունների մասին»,-իր խոսքում նշել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահը: Անմասն չմնալով շախմատային միջավայրից՝ Մխիթար Հայրապետյանը նաև մի քանի պարտիա է խաղացել: Հավաքին ներկա է եղել Ծաղկաձորի քաղաքապետ Արթուր Հարությունյանը:

https://www.facebook.com/MkhitarHayrapetyanOfficial/posts/1029784924153304

Կարդացեք նաև

Back to top button