
Սփյուռքի ուսուցիչները կվերապատրաստվեն նաև այս տարի, քովիդը խոչընդոտ չէ: ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում է, որ 2020թ. վերապատրաստման դասընթացները կանցկացվեն հեռավար ձևաչափով՝ 2020թ. օգոստոսի 25-ից հոկտեմբերի 23-ը:
Վերապատրաստումն ընթանալու է «Դասավանդիր Հայաստան» հիմնադրամի մշակած տարբերակված հետևյալ 6 ծրագրով.
•Ուսուցում մանկապարտեզում
•Ուսուցում մեկօրյա դպրոցում
•Տարրական ուսուցում
•Հայոց լեզվի և գրականության դասավանդում
•Լրացուցիչ կրթության և ազգային դաստիարակության կազմակերպում
•Հայոց պատմության և մշակույթի պատմության դասավանդում:
Ծրագիրն իրականացնելու է «Ֆիչըր» կազմակերպությունը: Դասընթացներն ավարտած ուսուցիչներին կտրամադրվեն համապատասխան վկայագրեր, որոնք կառաքվեն մասնակցիների փոստային հասցեներին:
Ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև օգոստոսի 19-ը ներառյալ լրացնել և ուղարկել հայտը, որը տեղադրված է հետևյալ հղմամբ՚ https://bit.ly/344GvPH
Մասնակցության հաստատումն ուսուցիչները կստանան հայտը ներկայացնելուց հետո 3 օրվա ընթացքում:




