ԿարևորՀասարակություն

ՀՀ ԶՈՒ-ն ցույց տվեց ռազմական գերակայությունը Ադրբեջանի նկատմամբ․ Հովհաննիսյան

ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական կրթության վարչության պետ, ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը ռումինական Defense Romania պարբերականին տված հարցազրույցում անդրադարձել է հուլիսին Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի ունեցած ռազմական էսկալացիային։

Հովհաննիսյանը նշել է, որ Հայաստանը հաջողությամբ հետ է մղել ադրբեջանական հարձակումը, մանրամասներ է պատմել ռազմական գործողությունների վերաբերյալ։

«Բացի այն, որ գործողությունների ժամանակ օգտագործվել են ԱԹՍ համակարգեր, ադրբեջանական կողմն օգտագործել է նաև իսրայելական ռազմական տեխնիկա, ադրբեջանցիները իրենց հարձակումներում օգտագործել են նաև «Յաշմա» հատուկ նշանակության ուժերը»,- ասել է Հովհաննիյանը՝ ավելացնելով, որ մի քանի ադրբեջանցի մարտիկներ գերեվարվել են Հայաստանի կողմից, որը, ըստ Հովհաննիսյանի, ոչ միայն հետ է մղել հարձակումը, այլև ցույց է տվել ռազմական գերակայությունը Ադրբեջանի նկատմամբ։

Հուլիսի 12-ին, Ադրբեջանի զինված ուժերը սադրիչ գործողություններ են ձեռնարկել հայ-ադրբեջանական սահմանին՝ գրոհելով Տավուշի մարզի Մովսես գյուղի ուղղությամբ տեղակայված մեր սահմանային դիրքերը:

Կարդացեք նաև

Back to top button