
«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքի իր էջում հրապարակել է իր և Մանե Թանդիլյանի համատեղ լուսանկարը, առողջություն մաղթել նրան և հույս է հայտնել, որ դեռ շատ ծրագրեր կիրականացնեն միասին։
«Մեր Մանեին առողջություն եմ մաղթում: Վստահ եմ, որ պիտի շուտափույթ հաղթահարենք այս դժվարությունը նույնպես:
Համոզված եմ, որ առաջիկայում միասին դեռ շա՜տ ծրագրեր կիրականացնենք՝ հանուն մեր պետականության և հայրենիքի»,- գրել է Մարուքյանը:
Այսօր ավելի վաղ Մանե Թանդիլյանը հայտնել էր, որ առողջական խնդրի պատճառով դադարեցնում է պատգամավորական գործունեությունն ու վայր է դնում մանդատը։




