
Մարդասիրական օգնություն տեղափողող երկրորդ ինքնաթիռը ժամանեց Բեյրութ. Արցախի ժողովրդից՝ Լիբանանին։
«Այն Լիբանանի ազգային առաջնորդարանի միջոցով կհասնի համայնքին»,-այս մասին ֆեյսբուքի իր էջում հայտնում է Հայաստան համահայկական հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանը։

«Տարիներ շարունակ Սփյուռքը, այդ թվում նաեւ լիբանանահայերը նպաստել են Արցախի շենացմանը։ Այժմ օր օրի շենացող ու կայացած Արցախը սատարում է ծանր իրավիճակում հայտնված Լիբանանին»,- գրել է Արշամյանը։




