ԿարևորՄիջազգային

Բողոքի ցույցեր՝ Բելառուսում

Մինսկում բողոքի ակցիա է ընթացել նախագահի ընտրությունների նախնական արդյունքների հրապարակումից հետո: Բողոքի ակցիան վերածվել է երկրի ներքին զորքերի ստորաբաժանումների հետ բախումների։ Միլիցիան կիրառել է լուսաձայնային նռնակներ:

Ցուցարարները աղբամաններից բարիկադներ են կառուցել: Sputnik Բելառուսը հաղորդում է, որ ականատեսների վկայությամբ՝ կան մի քանի տասնյակ ձերբակալվածներ։ Նշվում է, որ երկրի մյուս շրջաններում ևս ձերբակալություններ են ընթանում:

Բելառուսիայի ՆԳ նախարարությունից հայտնում են, որ իրենց հաջողվել է իրավիճակը վերահսկողության տակ վեցնել։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ըստ Exit poll-ի տվյալների Բելառուսի գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն առաջատար է երկրի նախագահի ընտրություններում ձայների 79,7%-ով:

Կարդացեք նաև

Back to top button