
Ամբողջ աշխարհում վերջին մի քանի ամիսների ընթացքում մեկնարկել են կորոնավիրուսի հանդեպ առաջացած հակամարմինների հետազոտություններ, ԵՊԲՀ հետազոտողները ևս միանում են գիտական այդ մարտահրավերին եւ սկսում են հակա-SARS-CoV2 հակամարմինների հետազոտությունը Covid_Antibody նախագծի շրջանակներում։ Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում է ԵՊԲՀ-ի ռեկտոր Արմեն Մուրադյանը:
Հետազոտության մեջ ընդգրկվելու համար պետք է`
- ունենալ կորոնավիրուսի դրական թեստավորում
- լրացնել հարցաթերթիկը
- այցելել հիվանդանոց և կատարել անվճար արյան նմուշառում
Հետազոտողներն արյան միջոցով կուսումնասիրեն մեկ անգամ վարակվելուց հետո հակամարմինների առաջացումն ու դրանց քանակը մարդու օրգանիզմում։
«Տվյալ գործընթացը բացարձակ անվնաս է պացիենտի համար։ Բոլոր այն անձինք, ովքեր ցանկանում են մասնակցություն ունենալ գիտության զարգացման այս կարեւոր փուլին, խնդրում ենք անցնել հետևյալ հղմամբ https://docs.google.com/…/1FAIpQLScUgsUf-RTIwhiG-k…/viewform։ Նպաստեք գիտության զարգացմանը` միաժամանակ ճանաչելով ձեր օրգանիզմի զգոնությունը #Covid19-ի նկատմամբ: Մասնակցությունը կրում է կամավորական բնույթ»,-գրում է Արմեն Մուրադյանը։




