Խորհրդային միությունում պետությունը մարդու թիկունքում էր: Հիմա մարդը կյանքին դեմ – հանդիման է հայտնվել:
Մարդը պետք է կարողանա փորձառություն ձեռք բերել. իսկ դա սկսվում է դպրոցից, որտեղ նա պետք է սովորի արտահայտվել, պետք է սովորի պատրաստ լինել ցանկացած փոփոխության, սովորի լինել ճկուն:
Կրթության և դրա նպատակի մասին ընկալումները ու պատկերացումները փոփոխվել են տարբեր ժամանակներում:
Այսօր Հայաստանում մշակվում են հանրակրթության նոր չափորոշիչներ, որոնք դրված են հանրային քննարկման:
Խնդրահարույց են դառնում հատկապես հայագիտական առարկաները: Մասնագետները կարևորում են ժամանակակից գրողների ընտրության չափանիշը, սովորողի տարիքային առանձնահատկությունները և այլն: