Հայկական Krisp ընկերությունը $5,000,000 ներդրում է ստացել։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում հանտնել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը։
Կրիսպը 1 տարվա ընթացքում 0-ից 600 կորպորատիվ բաժանորդ է ձեռք բերել` տարեկան շրջանառության $0-ից հասնելով $4,000,000-ի։
«Սա կոչվում է տիեզերական հրթիռային արագություն»,- գրել է Արշակյանն ու հաջողություններ մաղթել Կրիսպ ընկերությանը։
Krisp ծրագիրը հնարավորություն է տալիս փոխանցել ձայնն առանց շրջապատի աղմուկի։ Սյն մեծ պահանջարկ ունեցավ Covid-19 համավարակի ժամանակ, երբ աշխատանքը հաճախ կազմակերպվում էր հեռավար։
Ավելի վաղ հայտնել էինք, որ հայկական Krisp ընկերությունը, իր աղմուկի հեռացման հավելվածով, հայտնվել է Ֆորբս պարբերականի լավագույն 5 հավելվածների շարքում։
«Կարող եք լսել և խոսել առանց աղմուկի: Ես դեռ չեմ ուսումնասիրել, թե ինչպես է այն աշխատում, բայց կայքը նշում է, որ սա աշխարհի լավագույն նորարարական տեխնոլոգիան է, որն աշխատում է Deep Neural Network-ով։ Նրանք խոստանում են, որ ձեր հեռախոսազանգերից որևէ մեկը չի պահպանվելու կամ ուղարկվելու․ ամեն ինչ մշակվում է ձեր սարքի վրա»,- գրել էր «Ֆորբս» պարբերականի լրագրողը։




