Թվերը նվազում են, բայց խորը համաճարակաբանական վերլուծության կարիք կա, «Ռադիոլուրի հյուրասրահ»-ում ասել է բժշկական գիտությունների թեկնածու, համաճարակաբան Արման Բադալյանը։
Նա դժվարանում է վերլուծություն անել, քանի որ անգամ նվազ թվերի կառուցվածքին չի տիրապետում։
«Պարզ չէ պասիվ թե ակտիվ համաճարակաբանական պատկեր է։ Այսինքն` դիմողների հիման վրա՞ են թեստավորվել, թե՞ աոռղջապահական համակարգի նախաձեռնությամբ են գտնում վարակակիրներին»։
Վարակաբանը դեռ վաղ է համարում ուրախանալ եւ ասել, համաճարակը մարում է։ Միշտ պատրաստ պետք է լինել, որ զսպենք ալիքը` ասում է։
«Կարծիքներից մեկն այն է, որ փոքր ալիքներ կլինեն և, ինձ թվում է, այդ տարբերակն է գործում։ Կարծում եմ դանդաղ լուռ տարածում է գնում»։
Համաճարակաբանի կարծիքով` պատվաստանյութի ստեղծման համար 3-ից 5 տարի է պետք, բայց այս արագացված տեմպերով աշխատանքի դեպքում գուցե 1-2 տարի պահանջվի։ Անգամ չի բացառում, որ մինչեւ տարեվերջ կորոնավիրուսի պատվաստանյութն արդեն պատրաստ կլինի։