
Արարատի մարզում այս տարի 80-ից ավելի սուբվենցիոն ծրագիր է հաստատվել: Ընդհանուր բյուջեն կազմում է ավելի քան 3 մլրդ դրամ:
Եթե 2018 թվականին Արարատի մարզից ներկայացված և հաստատված էր 5 սուբվենցիոն ծրագիր, ապա 2019 թվականին այդ ծրագրերն արդեն կազմում էին 59-ը, իսկ 2020 թվականին` 83 սուբվենցիոն ծրագիր։




