
Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանն ընդունել է Հայաստանի շինարարների միության ներկայացուցիչներին, միության նախագահ Գագիկ Գալստյանին և Հայաստանի ճարտարապետների պալատի նախագահ Մկրտիչ Մինասյանին:
Հանդիպմանը քննարկվել են ադրբեջանական հրետակոծությունից տուժած սահմանամերձ տարածքների վերականգնման աշխատանքները, ջրամատակարարման համակարգերի, ջրամբարների կառուցման ծրագրերը և այլ նախագծեր: Առաջիկայում համագործակցությունը քննարկման փուլից կտեղափոխվի գործնական դաշտ:
Մարզպետը հյուրերին շնորհակալություն է հայտնել պատրաստակամության և այցի համար` կարևորելով այս համագործակցությունը: «Կասկած չկա, որ ինչ-որ իրականացվի, պետք է կատարվի քաղաքաշինական բոլոր նորմերին համապատասխան, լավագույն ձևով և դրա համար չխնայվի ոչինչ»,- նշել է մարզպետը:




