ԿարևորՔաղաքական

Ադրբեջանը հարձակվել էր այն ուղղությամբ, որտեղ շատ հայկական գյուղեր կան. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ռուսական РБК-ին տված հարցազրույցում անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանային լարվածության ժամանակ Ռուսաստանի դիրքորոշմանը։

«Այն քայլերը, որոնք ձեռնարկեց Կրեմլը, այն ներգրավվածությունը, որ ունեցան ՌԴ ԱԳՆ-ն, ԶՈՒ ԳՇ-ն, նրանք առանցքային դեր խաղացին այն գործում, որ հիմա մեզ մոտ համեմատաբար կայուն իրավիճակ լինի։ Ռուսաստանի դերը բացառապես կառուցողական է»,- ասել է վարչապետը։

Նիկոլ Փաշինյանն ասել է, որ Ադրբեջանը հուլիսին գործողությունները սանձազերծել է Հայաստանի Հանրապետության սահմանին Տավուշի ուղղությամբ, որովհետև այդտեղ ադրբեջանական ընդամենը մեկ, իսկ հայկական՝ բազմաթիվ գյուղեր կան: Փաշինյանը հավելել է, որ այդ պատճառով Ադրբեջանը գրոհը չի սկսել Արցախի ուղղությամբ:

Կարդացեք նաև

Back to top button