ԿարևորՀասարակություն

Փողոցային լուսավորության ընդլայնում՝ Թումանյան խոշորացված համայնքի բնակավայրերում

Թումանյան համայնքում կիրականացվի «Թումանյան, Մարց, Լորուտ, Քարինջ, Շամուտ, Աթան, Ահնիձոր բնակավայրերի փողոցային լուսավորության ընդլայնում» ծրագիրը:

Նշված բնակավայրերում կտեղադրվի շուրջ 65 նոր հենասյուն` լեդ լուսատուներով, Թումանյան բնակավայրում նաև էներգախնայողության նպատակով մոտ 70 լուսատուներ կփոխարինվեն լեդ տեսակի լուսատուներով:

Ծրագրի ընդհանուր բյուջեն` նախահաշվային արժեքով, կազմում է շուրջ 14 մլն դրամ, որից՝ ավելի քան 8 մլն դրամը կներդրվի պետբյուջեից, մնացածը համայնքային ներդրումն է:

Շահառու է համայնքի ողջ բնակչությունը` մոտ 4500 մարդ:

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=801527183952661&id=244085213030197

Կարդացեք նաև

Back to top button