ԿարևորՀասարակություն

Էթնիկ հողի վրա ատելության և ֆիզիկական բռնության հրահրումն անընդունելի է ցանկացած քաղաքակիրթ հասարակությունում. Տատյանա Մոսկալկովա

Ռուսաստանի Դաշնությունում մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովան հայտարարություն է տարածել ՌԴ-ում հայերի և ադրբեջանցիների միջադեպերի կապակցությամբ: Նա խիստ անհանգստացած է ադրբեջանցի և հայ ժողովուրդների ներկայացուցիչների միջև Մոսկվայում տեղի ունեցած կոնֆլիկտներից: Ռուսաստանում բնակվող հայ և ադրբեջանցի էթնիկ խմբերի ներկայացուցիչներին նա կոչ է արել զսպվածություն ցուցաբերել և խաղաղ ճանապարհով լուծել վեճերը: 

«Էթնիկ հողի վրա ատելության և ֆիզիկական բռնության հրահրումն անընդունելի է ցանկացած քաղաքակիրթ հասարակությունում, խաթարում է միջազգային համընդհանուր և տարածաշրջանային ակտերով ամրագրված մարդու քաղաքացիական իրավունքների և ազատությունների հիմքերը և կարող է հանգեցնել դրանց զանգվածային խախտումների և անդառնալի կորուստների»,- ասվում է հայտարարության մեջ:

Կարդացեք նաև

Back to top button