ԿարևորՀասարակություն

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 383 նոր դեպք, ապաքինվել է 509 մարդ

Հուլիսի 25-ին հաստատվել է 383 նոր դեպք, առողջացել են 509-ը: Մահվան դեպքերը 8-ն են:

Պացիենտները եղել են 71 (կին), 56 (կին), 69 (տղամարդ), 72 (տղամարդ), 79 (կին), 85 (կին), 85 (կին) և 64 (կին) տարեկան։ Բացի վերջինից, մնացած բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 220 է:

Այսօր ժամը 11։00-ի դրությամբ ամբողջական պատկերն այսպիսին է.

Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը՝ 36996

Բուժվողներ՝ 9833

Առողջացածներ՝ 26243

Մահվան ելքեր՝ 700

Ընդհանուր թեստեր՝ 155 664:

Կարդացեք նաև

Back to top button