
ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ COVID-19 ինքնամեկուսացված քաղաքացիների քարտեզում տեղի են ունեցել փոփոխություններ։
Քարտեզն ավելի ինտերակտիվ է և հագեցած լրացուցիչ տեղեկություններով:
«Այն թարմացվում է 1 ժամ պարբերականությամբ ±0-100մ ճշտությամբ` անձնական տվյալների գաղտնիությունն ապահովելու նպատակով: Մասնավորապես, սեղմելով դեպքի վրա` կարող եք տեսնել պացիենտի կորոնավիրուսային հիվանդության հաստատման օրը, տարիքը և սեռը»,- ասված է հաղորդագրության մեջ:
Կարելի է ներբեռնել նաև քարտեզի հավելվածը, որից օգտվելն ավելի հարմար է:
Քարտեզը՝ այստեղ




