ԿարևորՀասարակություն

Բերդ համայնքի զորակոչիկները մեկնել են ծառայության

«Այսօր՝ հուլիսի 23-ին, Բերդ համայնքի զորակոչիկները մեկնել են ծառայության՝ հայ-ադրբեջանական սահմանին ծավալված մարտական գործողություններից հետո էլ ավելի ամրացած կամքով ու վճռականությամբ»,- տեղեկացնում է Բերդի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջը:

«Զորակոչիկներին անփորձանք ծառայություն ու բարի վերադարձ են մաղթել Բերդ համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանը, ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Տավուշի մարզի Բերդի տարածքային ստորաբաժանման ղեկավար, փոխգնդապետ Լեռնիկ Բաբայանը, «Անառիկ Բերդ» ՀԿ-ի նախագահ Շուշանիկ Մելիքբեկյանը»,- ասված է գրառման մեջ:

https://www.facebook.com/BerdMunicipality/posts/615286926084149

Կարդացեք նաև

Back to top button