
Ավստրիան ավարտին է հասցրել Հայաստան-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը: Այս մասին հայտնում են Ավստրիայում ՀՀ դեսպանությունից:
«2020 թվականի հուլիսի 22-ին Ավստրիան տեղեկացրել է Եվրախորհրդի և ԵՄ Խորհրդի գլխավոր քարտուղարությանը` Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման համար անհրաժեշտ ներքին ընթացակարգերի ավարտման մասին», — ասվում է Twitter-ում արված դեսպանատան հաղորդագրության մեջ:
On 22 July 2020, #Austria notified the General Secretariat of the European Council and the Council of the #EU about the completion of its internal procedures necessary for the ratification of the #Armenia-EU #CEPA.@MFAofArmenia @ArmDiplo
— Embassy of Armenia to Austria/Slovakia (@EmbassyArmenia) July 23, 2020




