
Նոյեմբերյանում նախօրեին ուժեղ փոթորիկի պատճառով մեծ վնասներ են պատճառվել, հատկապես Նոյեմբերյան քաղաքին, Բարեկամավան և Դովեղ գյուղերին։ Այս մասին հայտնում է ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը:
«Այսօր համայնքապետարանի հետ միասին ավարտել ենք գույքագրումը և ընթացք տվել վերականգնման աշխատանքներին։ Սիրելի նոյեմբերյանցիներ, առավելագույն ջանքեր ենք գործադրելու՝ վերականգնողական աշխատանքներն օր առաջ ավարտելու համար»,- գրել է մարզպետը՝ հրապարակելով լուսանկարներ։




