ԿարևորՀասարակություն

Խաղաղ բողոքի ակցիան խոչընդոտելը նախապես ծրագրված և ուղղորդված էր. Լոս Անջելեսում ՀՀ Գլխավոր հյուպատոսության հայտարարությունը

Լոս Անջելեսում ՀՀ Գլխավոր հյուպատոսությունը խստորեն դատապարտում է ս.թ. հուլիսի 21-ին Լոս Անջելեսում Ադրբեջանի Գլխավոր հյուպատոսության առջև ադրբեջանցիների կողմից հրահրված միջադեպը:

«Դատելով դեպքերի հաջորդականությունից` ակնհայտ է, որ հայ համայնքի կողմից կազմակերպված խաղաղ բողոքի ակցիան խոչընդոտելն ու ցուցարաներին հրահրելը եղել է նախապես ծրագրված և ուղղորդված:Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը անթույլատրելի է համարում հայ խաղաղ ցուցարարների դեմ կիրառված բռնարարքները»,- նշված է հայտարարությունում, որը տեղ է գտել հյուպատոսության ֆեյսբուքյան էջում:

https://www.facebook.com/ArmconsLA/posts/3146238725414612

Հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի սանձազերծած գործությունների դեմ բողոքելու նպատակով Լոս Անջելեսի հայկական համայնքի ներկայացուցիչները հուլիսի 21-ի միասնության ակցիա են իրականացրել Ադրբեջանի գլխավոր հյուպատոսության շենքի առջև:

Ակցիայի մասնակից հայ երիտասարդները երգել են, պարել՝ ցույց տալով հայկական միասնականությունն ու համերաշխությունը: Նրանց է միացել նաև սիրված երգիչ Անդրեն, որն այժմ ապրում և ստեղծագործում է ԱՄՆ-ում, և կատարել է «Սարի աղջիկ» հայկական ժողովրդական երգը: Խաղաղ ցույցին մի քանի ժամ հետևելուց հետո ադրբեջանցիները որոշել են հեռանալ, սակայն նրանցից մեկը հարվածել է հայ աղջկա, ինչի հետևանքով բախում է տեղի ունեցել: Տուժել են և՛ ադրբեջանցիներ, և՛ հայեր: Ի վերջո ադրբեջանցիները փախել են և չեն տարել իրենց դրոշները:

Կարդացեք նաև

Back to top button