ԿարևորՀասարակություն

Դեռ վաղ է ասել, որ մենք հաղթահարել ենք համաճարակը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում գրել է, որ չնայած առողջապահական համակարգի ծանրաբեռնվածությունը մի փոքր նվազել է, սակայն դեռ վաղ է ասել, որ մենք հաղթահարել ենք համաճարակը:

«Ուստի դիմակների ճիշտ կրումը, սոցիալական հեռավորության պահպանումն ու ձեռքերի հաճախակի ախտահանումը շարունակում են մնալ որպես վիրուսի տարածումը կանխող հիմնական գործիքներ»,- գրել է վարչապետն ու հորդորել պահպանել զգոնություն։

«Դիմակ կրելով, դուք առաջին հերթին պաշտպանում եք ձեր հարազատներին»,- նշել է Փաշինյանը:

https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/284550576110929/?notif_id=1595266049544647&notif_t=notify_me_page

Կարդացեք նաև

Back to top button