ԿարևորՔաղաքական

Ինչպես են պատգամավորները գնահատում կառավարության խոստումները

Լուսիեն Վասիլյան

«Ռադիոլուր»

Ազգային ժողովն այսօր շարունակել է Տիգրան Սարգսյանի կառավարության ծրագրի քննարկումը: Փաստաթղթին հավանություն տալու մասին  հարցը  ԱԺ օրակարգում ընդգրկվել է Սահամանադրության 74-րդ հոդվածի համաձայն և քննարկվում է արտահերթ:  Երեկ ողջ օրվա ընթացքում կառավարության ղեկավարը պատասխանում էր պատգամավորների հարցերին, այսօր քննարկումը շարունակվել  է  ելույթներով: Ծրագրի մասին կարծիք հայտնելու համար հերթագրվել է մոտ 2.5 տասնյակ պատգամավոր, արտահերթ ելույթներով ներկայանալու հնարավորություն ունեցել  են նաև կառավարության ներկայացուցիչները: Հիշեցնենք, գործադիրը  ծրագրի իրականացմամբ 2013- 2017 թվականների ընթացքում նպատակադրում է համախառն ներքին արդյունքի 5-ից 7 տոկոս աճ, նվազագույն աշխատավարձի մակարդակի առնվազն կրկնապատկում, աղքատության կրճատում՝ 8-ից 10 տոկոսային կետով, 100 հազարից ավելի նոր աշխատատեղերի ստեղծում:

Մեկ տարին չլրացած ՝ Տիգրան Սարգսյանի կառավարությունը այս գումարման խորհրդարանին երկրորդ ծրագիրն է ներկայացնում: Առաջինը  քննարկվեց ու հավանության արժանացավ հինգերորդ գուրամանան խորհրդարանի ձևավորումից անմիջապես հետո: «Ազատ դեմոկրատներ» կուսկացությունից Ալեքսնադր Արզումանյանի հայացքով` խորհրդարանը ոչ թե նոր ծրագիր է քննարկում, այլ  նախորդի լրամշակված տարբերակը: Իսկ նախորդը Արզումանյանը կենացների ժողովածու էր անվանել:

al.arxumanyan

Ոչ թե նոր, այլ` նախորդի լրամշակված տարբերակն է քննարկվում

Ալեքսնադր Արզումանյան

 

«Ասեմ, որ կենացները քաղցրացել են: Սա լավ նախընտրական պլատֆորմ է, որտեղ  ավելի շատ գերակայում են զգացմունքները, քան  բանականությունը: Մենք կնախընտրեինք հակառակը՝ հստակ գործողությունների ծրագիր»:

Այսքան հստակ ու  առարկայական ծրագիր կառավարությունը երբեևիցե չի ներկայացրել՝ ի պատասխան ընդհանրական լինելու մասին գնահատականին երեկ, հիշեցնեմ, ասաց վարչապետ Տիգրան Սարգսյանը: Վարչապետը նաև հեղափոխության անհրաժեշտության մասին էր  խոսել, բացատրելով, որ խոսքը ոչ թե հրապարակների, այլ մտածելակերպի հեղափոխության մասին էր: Արզումանյանը հուշեց, թե որտեղից է պետք սկսել հեղափոխությունը:

«Դուք ձեզնից պետք է սկսեք: Նախ պետական կառավարման համակարգում պետք է փոփոխություն լինի, որից հետո միայն կարող ենք հասարակության մոտեցումների փոփոխություն ակնկալել»: 

qoqobelyan

Պետք են հիմնահարցերի հստակ լուծումներ, այլ ոչ թե դրամատիկ    տեսարաններ

Խաչատուր Քոքոբելյան 

Խաչատուր Քոքոբելյանն ավելի կոնկրետ էր.«Ես կառավարությանը կխնդրեի այս ծրագիրը հետ տանել, քարտեզագրել բոլոր խնդիրների լուծումները: Դրամատիկ տեսարաններ պետք չեն, պետք են հիմնահարցերի հստակ լուծումներ»:

Ոչ միայն լուծումների, այլև  ընդհանրապես հայաստանյան տնտեսական պարադոքսների մասին էին  նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի դիտարկումները: Ի՞նչն է արգելակում Հայաստանի տնտեսական զարգացումը՝ ըստ Բագրատյանի կառավարության ծրագիրը պետք է սկսվեր այս հարցից  ու որպես պատասխան լուծումներ առաջարկեր: Բագրատյանն ինքը իր լուծումներն առաջարկեց:

 

bagratyan

 Ես օրինակ կասեի 2013-ին լուծում եմ երեք հարց

Հրանտ Բագրատյան

 

 

«Ես օրինակ կասեի 2013-ին լուծում եմ 3 հարց, առաջինը կարգի եմ բերում հանքարդյունաբերությունը , երկրորդը ՝ կարգի եմ բերում ավիացիան, չի լինի թռիռք Եվրոպայհից Հայաստան  350 դոլարից ավելի տոմսով, դա հնարավոր է, և երրորդը՝ մենք հետ ենք տալիս փողը. Ով էստեղ առևտուր արեց, օդանավակայանում կստանա փողը: Սա  նշանակում է պլյուս 5 մլրդ Հայաստանի ՀՆԱ-ին: Բան մի արեք, նստեք միայն սա լուծեք»:

aram manukyan

  Վստահությունը վաստակում են արածով

Արամ Մանուկյան

Կառավարությունը խորհրդարանից վստահություն է ուզում, վստահությունը, ըստ Արամ Մանուկյանի վաստակում  են արածով: Ելույթում նա փորձեց ապացուցել, թե նախորդ ծրագրով տված որ խոստումները չի կատարել կառավարությունը: «Դուք խոստացել էիք մենաշնորհների դեմ պայքար, բայց ոչինչ այս  6 տարվա մեջ չեք արել , խոստացել էիք օլիգարխներին հարկային դաշտ տեղափոխել, ընդ որում շատ վստահ էիք խոստացել, բայց այսօր էլ նրանց չմուծած հարկերն ավելի շատ են, քան բյուջեն է»:

Վահան Հովհաննիսյանն իր ելույթը վարչապետին երեկ ուղղած հարցից սկսեց: Երեկ նա հարցրել էր  էր, թե ով է մինչ այժմ պատասխանատվություն կրել  կառավարության ձախողումների համար: Ի պատասխան Տիգրան Սարգսյանը պատգամավորին հիշեցրել էր այն քրեկան հետապնդումները, որոնք եղել են օրինակ կենսաթոշակային համակարգում  կամ  իրավապահ ոլորտում: Դաշնակացկան պատգամավորն ասաց, որ հարցը տալիս քաղաքական պատասխանատվությունն է նկատի ունեցել:

«Այո, երբ ինչ-որ պաշտոնյա թույլ է տալիս այն, ինչ դուք երեկ նկարագրեցիք, բանտ է ընկնում: Խոսքը սրա մասին չէ, այլ ՝ քաղաքական պատասխանատվության: Քաղաքական պատասխանատվություն Հայաստանում երբեք ոչ ոք չի կրել, որովհետև դուք ստեղծել եք անպատժելիության համակարգ»:

Իսկ կոնկրետ Վազգեն Խաչիկյանի արաքի համար Վահան Հովհաննիսյանը շատ ավելի ինքատիպ բացատրություն ուներ:

vahan hoivhannisyan

 Դուք ստեղծել եք անպատժելիության համակարգ

Վահան Հովհաննիսյան

«Խաչիկյանը փորձել է արդարություն հաստատել: Նա երևի այսպես է մտածել՝ եթե այս մարդիկ կարող են քվերակել, ինչո՞ւ թոշակ չստանան»:

Ի դեպ, Խաչիկյանի արարքի այս մեկնությունը շարժեց ոչ միայն պատգամավորների, այլ նաև վարչապետի ժպիտը:  Ի դեպ, մտքերի փոխանակության ընթացքու արտահերթ ելույթների իրավունք ունեն նաև կառավարության ներկայացուցիչները: Արդարադատության նախարարն ասաց, նախօրեին տարբեր երկրների խորհրդարաններում կառավարության ծրագրի քննարկումներին է հետևել, արձանագրել է, որ ամեն տեղ նույն պատկերն է: «Նույնն է, նույն քննադատությունները, այսպես շարունակել չի կարելի, երբ եք պատասխան տալու: Այս հռեոտորական հարցերը բոլոր տեղերում էլ կան»:

hrayr-tovmasyanՈւնենալ ավելի անվտանգ, ավելի արդար ու ավելի ապահով  Հայաստան

Հրայր Թովմասյան

Իսկ հռետորական հարցերից ու քաղաքական  շահերից վեր կանգնելու դեպքում ընդդիմադիր պատգամավորներն, ըստ արդարադատության նախարարի,  կտեսնեն բարեփոխումները: Դիմեք նոտարական գրասենյակ կամ վարորդական իրավունք ձեռք բերելու համար՝ կտեսնենք բարեփոխումներ ՝ պատգամավորներին ասաց արդարադատության նախարարը: Արվածն ըստ նրա, ծրագրի տողատակերում է, իսկ նպատակները երեքն են՝  ունենալ ավելի անվտանգ, ավելի արդար ու ավելի ապահով  Հայաստան:

«Իսկ մնացածը… Այո, գուցե ինչ-որ թիվ սխալ ենք գրել : Ոչ ոք չի կարող չսխալվել, բայց չէ որ մենք ենք այդ ամենի մասին խոսել, այդ արատները բոլորը բարձրացրել ենք: Մենք ուզում ենք մեր երկիրը փոխել և մեզնից ենք սկսում»:

Կառավարության ծրագրի քննարկումը վաղը կմտնի ավարտական փուլ: Փաստաթղթի վերաբերյալ  իրենց դիքորոշումները կհայտնեն խմբակցությունները: Տիգրան Սարգսյանի կառավարության նախորդ ՝ ամռանը խորհրդարան ներկայացված ծրագիրը, հիշեցնեմ պաշտպանվեց միայն կոալիցիոն կուսակցություննների ՝ ՀՀԿ-ի և ՕԵԿ-ի կողմից:  Մյուս 4 խմբակցությունները դեմ քվեարկեցին:

ԲՀԿ-ն նախորդ անգամ կոշտ ընդդիմախոսի դիրքերում էր: Այս անգամ, հարցուպատասխանից ու ելույթներից դատելով, ԲՀԿ-ական պատգամավորներն այնքան էլ ակտիվ չեն:  Ու եթե մյուս խմբակցությունների  քվեարկությունը ամենայն հավանականությամբ  կկրկնի նախորդ ծարգրի նկատմամբ արտահայտած դիրքորոշումները, ապա ինչպես կքվերակեն հարցը ԲՀԿ-ի դեպքում առայժմ բաց է:

Back to top button