ԿարևորՀասարակություն

Խոցվածի փոխարեն՝ «յուղը վրան»

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ հակառակորդի կողմից խոցված շտապօգնության ավտոմեքենյի փոխարեն փրարարներն այսօր ստացել են նոր մեքենաներ։

«Չորեքշաբթի օրը հակառակորդի անօդաչու թռչող սարքը խոցել էր Բերդի փրկարար ջոկատին պատկանող շտապօգնության ավտոմեքենան, որի անձնակազմը հրաշքով ողջ էր մնացել։ Մեքենան սպասարկում էր սահմանապահ գյուղերին։

Այսօր Բերդի փրկարարները ստացան նույն մեքենայի «յուղը վրան» տարբերակը։ Եւս մի մեքենա ձեռքբերեցինք Նոյեմբերյանի փրկարարների համար։ Մեքենաները քիչ առաջ հասան Տավուշ։

Բարի եւ խաղաղ ծառայություն։ Եւ շնորհակալություն՝ անձնուրաց ծառայության համար»,- գրել է վարչապետը։

https://www.facebook.com/nikol.pashinyan/posts/2698814580438920

Կարդացեք նաև

Back to top button