
Ռազմարդյունաբերական համալիրն ամուր կանգնած է զինված ուժերի, առաջնագծում ծառայող մեր սիրելի զինվորների կողքին՝ իփառս Հայրենիքի։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն ու տեսանյութ հրապարակել։
«Ռազմարդյունաբերողների, ինժեներների համառ աշխատանքի, անքուն գիշերների ու երազանքների արդյունքը։ Եվ սա ընդամենը մի փոքրիկ մասն է այն ամենի, ինչ ստեղծվել է»,- գրել է Արշակյանը։




