
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը որոշում է ստորագրել արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովին պաշտոնից ազատելու մասին։ Այս մասին տեղեկությունը տարածել է Ադրբեջանի նախագահի լրատվական ծառայությունը։
Մամեդյարովը 2004 թվականից աշխատել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության ղեկավարի պաշտոնում:
Երեկ կառավարության նիստում Ալիևը կոշտ քննադատել է արտգործնախարարի աշխատանքը՝ ասելով, որ չի կարողացել նրան գտնել աշխատավայրում՝ Հայաստանի հետ սահմանին իրավիճակի սրումից հետո:




