
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել ֆեյսբուքի իր էջում՝ զորակցություն հայտնելով սահմանում սխրանքներ գործող մեր զինվորներին, սպայական ու հրամանատարական ողջ անձնակազմին:
«Չնայած վտանգին` Բերքաբերում ապրող ու արարող բնակիչները շարունակում են ամուր պահել սահմանի թիկունքը և բարձրացնել մեր զինվորների մարտական ոգին»,- գրել է Պապիկյանը:
Որպես հետգրություն էլ հայտնել է, որ սահմանապահ Բերքաբեր տանող ճանապարհի ասֆալտապատման ավարտական աշխատանքները շարունակվում են նոր եռանդով։




