
ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը ֆեյսբուքի իր էջում հրապարակել է լուսանկարներ և գրել․
«Տաղանդավոր հայ ինժեներների մոդերնիզացրած և ՀՀ ԶՈՒ պրոֆեսիոնալ հակաօդային պաշտպանության զորքերի կողմից հմտորեն կիրառված «Оса» զենիթահրթիռային համակարգը այսօր խոցել է գերժամանակակից «Elbit Hermes 900» անօդաչու թռչող սարքը»,- գրել է Արշակյանը։




