
Banak.info մասնագիտացված կայքի տրամադրության տակ է հայտնվել բացառիկ լուսանկար հայկական զինուժի կողմից խոցված հակառակորդի ԱԹՍ-ից։
Ըստ աղբյուրի՝ նախնական տվյալներով սարքը Thunder-B տեսակի անօդաչու թռչող սարք է։
Երեկվանից ադրբեջանական ԶՈի խախտում է հրադադարի ռեժիմը՝ կիրառելով հրաձգային զինատեսակներ, ականանետեր, տանկեր և անօդաչու թռչող սարքեր։
Հուլիսի 13-ի գիշերը ՀՀ Պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հրամանատարաշտաբային ֆակուլտետի պետ Արծրուն Հովհաննիսյանը հայտնել էր, որ Հայաստանի Զինված ուժերը ադրբեջանական ԱԹՍ են խոցել Տավուշի ուղղությամբ Ադրբեջանի սանձազերծած գործողության ընթացքում:




