
Ֆուտբոլի Իտալիայի առաջնության 31-րդ տուրի շրջանակում «Ռոման» ընդունել է «Պարմային»։
Հանդիպման հաշիվը 9-րդ րոպեին բացել է հյուրերի կիսապաշտպան Յուրայ Կուչկան։ Մինչև ընդմիջման գնալը «Ռոման» հավասարեցրել է հանդիպման հաշիվը։ 43-րդ րոպեին 2-րդ անընդմեջ խաղում աչքի է ընկելՀենրիխ Մխիթարյանը։
57-րդ րոպեին «գայլերը» առաջ են անցան հաշվի մեջ։ Մխիթարյանի փոխանցումից հետո Ջորդան Վերետուն հեռու տարածությունից գրավել է մրցակցի դարպասը՝ հաշիվը դարձնելով 2-1։
Այսպիսով, «Ռոման» առաջնության վերսկսումից հետո առաջին հաղթանակն է տանում։




