ԿարևորՀասարակություն

Հայաստանը գնել է «Ռեմդեսիվիր» հակավիրուսային դեղամիջոցը, բանակցում է «Ավիֆավիր»-ի համար

Հակավիրուսային դեղամիջոցներ եւ պատվաստանյութ արտադրողների հետ բանակցությունները շարունակվում են: ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր հայտնել է, որ բանակցություններ են վարվում ռուսական «Աֆիվավիր», ճապոնական եւ ռուսական «Ֆավիպիրավիր» դեղերի ձեռք բերման համար: Ճապոնական դեղամիջոցն արդեն ստացել են, շուտով կսկսեն օգտագործել:

Իսկ հակավիրուսային «Ռեմդեսիվիր» դեղի խմբաքանակն արդեն գնված է և 10 օր հետո կլինի Հայաստանում:

Պատվաստանյութերի ձեռք բերման հետ կապված նույնպես բանակցություններ են գնում, սակայն դրանք նախնական փուլում են և դեռ անորոշությունները մեծ են:

Կարդացեք նաև

Back to top button