ԿարևորՄիջազգային

ԱԹՍ-ները Սեուլի երկնքում հիշեցրել են կորոնավիրուսի տարածումը կանխարգելող միջոցառումների մասին

Անօդաչու թռչող սարքերի միջոցով Սեուլի բնակիչներին հիշեցրել են կորոնավիրուսային վարակի տարածումը կանխարգելող միջոցառումների մասին: Երեք հարյուր անօդաչու սարքեր, որոնց վրա տեղադրված են եղել պրոյեկտորներ, Հարավային Կորեայի մայրաքաղաքի երկնքում լուսային պատկերներով  կոչ են արել պահպանել սոցիալական հեռավորությումը, դիմակ կրել և մանրակրկիտ լվանալ ձեռքերը: Ցուցադրությունը տևել է 10 րոպե:

Վարակակիրների թվի շարունակական աճի ֆոնին, երկրի իշխանությունները մտադիր են քննարկել նաև կանխարգելիչ միջոցառումների խստացման տարբերակը, մասնավորապես, ներդնել կարանտինային միջոցառումների եռաստիճան համակարգ:

Կարդացեք նաև

Back to top button