Տեղի է ունեցել Հայաստանի շախմատային ֆեդերացիայի հաշվետու-ընտարական համաժողովը


Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»
Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ Հայստանի շախմատի ֆեդերացիայում այսօր տեղի է ունեցել հաշվետու –ընտրական կոնֆերանս, որտեղ ամփովել են ֆեդերացիայի վերջին երկու տարիների ձեռքբերումները, շախմատում ունեցած մեր հաջողությունները 2011-13 հաշվետու ժամանակաշրջանում: Իսկ ավելի ուշ կոնֆերանսի մասնակիցները միաձայն Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ են վերընտրել Սերժ Սարգսյանին:
Հայաստանի շախմատային ֆեդերացիայի հաշվետու –ընտրական կոնֆերանսը համընկել էր հայկական շախամատի և ընդհանրապես հայ ժողովրդի պատմուտյան ամենանշանավոր իրադարձություններից մեկի հետ: 50 տարի առաջ մայիսի 20-ին Տիգրան Պետրոսյանւ կռչակվեց աշխարհի չեմպիոն: Իրադարձություն, որն ըստ նախագահ Սերժ Սարգսյանի շախմատային մեր այսօրվա հաջողությունների սկիզբը կարելի է համարել: Այսօր ամփոփվեցին ֆեդերացիայի վերջին երկու տարիների արդյունքները, 2011-13 հաշվետու ժամանակաշրջանում հայկական շախմատը հասել է ակնառու հաջողությունների, որոնցից նախագահն առանձնացրեց միայն երեքը:
Հայաստանի շախմատային ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ Սմբատ Լպությանը հաղթանակների կողքին կարևորեց նաև այն քայլերը, որոնք կատարվել են շախմատի մասսայականացման ոլորտում: Հյաստանը, փաստորեն, դարձավ աշխարհի առաջին երկիրը, որտեղ շախմատը մուտք գործեց հանրակրթական դպրոց: հայկական փորձը լուրջ հետաքրքրություն է առաջացրել միջազգային շրջանակներում:
«Վերջին երկու տարիներիներին մենք ունեցել ենք շատ լավ արդյունքներ, բայց ցանկանում ենք ավելին»,-նշեց Սմբատ Լպությանը: Հայկական շախմատի վերջին տարիների հաջողություններում իր մեծ ավանդն ու ներդրումն ունեցող հանրապետության նախագահ Սերժ սարգսյանն այսօր միաձայն վերընտրվեց Հայաստանի շախմատային ֆեդերացիայի նախագահ: