ԿարևորՀասարակություն

Կորոնավիրուսով հիվանդների հարազատներն օգնում են կարգի բերել բուժկենտրոնի բակը

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնը լուսանկարներ է հրապարակել ֆեյսբուքյան իր էջում, որոնցում բուժվող նոր կորոնավիրուսով վարակված մարդկանց հարազատներն են:

«Այս օրերին հարազատների համար էլ է բավական ծանր, քանի որ հիվանդանոցում պառկած բարեկամների հետ հեռահար են շփվում: Այնուամենայնիվ հարազատները նախընտրում են ժամանակ առ ժամանակ գալ բուժկենտրոնի տարածք, թեկուզ պատուհանից տեսնել վատառողջ ընտանիքի անդամին:

Այսպես` մինչև բուժկենտրոնում բարեկամը կսնվեր և կստանար տվյալ ժամին նշանակված դեղորայքը, հարազատները որոշել էին պարապ չնստել, օգնել բուժկենտրոնի բակը տվյալ պահին կարգի բերող աշխատակիցներին:
Շնորհակալություն նման մոտեցման և մարդկային քայլի համար: Նրանց խնդրանքով անունները չենք հրապարակում»,- նշված է լուսանկարին կից գրառման մեջ:

https://www.facebook.com/sglmc/posts/1321457761395915

Կարդացեք նաև

Back to top button