
Հունիսի 29-ին հաստատվել է 482 նոր դեպք, առողջացել են 181-ը: Արձանագրվել է մահվան 7 դեպք: Պացիենտները եղել են 82 (տղամարդ), 63 (կին), 66 (կին), 84 (կին), 96 (կին), 67 (տղամարդ) և 67 (տղամարդ) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 143 է:
Այսօր ժամը 11։00-ի դրությամբ ամբողջական պատկերն այսպիսին է.
Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը՝ 25127
Բուժվողներ՝ 11254
Առողջացածներ՝ 13297
Մահվան ելքեր՝ 433
Ընդհանուր թեստեր՝ 110571:





