
Մեր վերակենդանացման բաժանմունքներում մահացության տոկոսը մոտավորապես 24% է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ առողջապհության նախարար Արսեն Թորոսյանը։
«Սա ավելի քան լավ ցուցանիշ է և պայմանավորված է մեր բուժաշխատողների աշխատանքով և բուժօգնության ժամանակին ու պատշաճ տրամադրումով։ Արևմտյան բազմաթիվ զարգացած երկրներում այս ցուցանիշը տատանվել է 35-45%-ի շրջանակներում»,- գրել է Թորոսյանը։




