ԿարևորՀասարակություն

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը պաշտոնական տեղեկագրում հրապարակել է Սահմանադրության փոփոխությունները

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը պաշտոնական տեղեկագրում հրապարակել է խորհրդարանի կողմից ընդունված Սահմանադրության փոփոխությունները: Այս մասին նա հայտնել է ֆեյսբուքյան գրառմամբ:

https://www.facebook.com/President.Parliament.AM/posts/3263882296983545

Սահմանադրության փոփոխություններով վերաշարադրվել է Սահմանադրության 213-րդ հոդվածը։ Այն վերաբերում է ՍԴ դատավորների և նախագահների պաշտոնավարման կարգին։ 12 տարուց ավելի պաշտոնավարած դատավորների լիազորության ժամկետը համարվում է ավարտված։ Նպատակը, ըստ հիմնավորման, 2015թ․ Սահմանադրությամբ նախատեսված ՍԴ ձևավորման նոր մոդելի կիրառումն ապահովելն է։

Սահմանադրության փոփոխություններն ուժի մեջ են մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Կարդացեք նաև

Back to top button