ԿարևորՀասարակություն

Այց Կապանի օդանավակայան

Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը «ԶՊՄԿ» ՓԲԸ գլխավոր տնօրենի տեղակալ, «Սյունիքի մարզի զարգացման եւ ներդրումների հիմնադրամի» հոգաբարձուների խորհրդի անդամ Թոմաս Հոֆմանի հետ այցելել է Կապանի օդանավակայան՝ ծանոթանալու վերջինիս շինաշխատանքներին եւ կառույցի վերազինման ներկա գործընթացին։

«Սյունիք օդանավակայան» ՍՊԸ տնօրեն Կարեն Վարդանյանը, շրջայցի ընթացքում ուղեկցելով այցելուներին, ծանոթացրել է շենքի գրեթե ավարտված շինարարությանը, այստեղ արդեն տեղադրված սարքավորումներին ու տեխնիկական միջոցներին։

Հյուրերը քննարկել են նաեւ կազմակերպական, կադրային, անվտանգության, ենթակառուցվածքների հետ կապված մի շարք հարցեր։

https://www.facebook.com/syunikregionaladministration/posts/1149702385410278

Օդանավակայանի վերաբացման ծրագրի ներդրողներն են Սյունիքի մարզի զարգացման եւ ներդրման հիմնադրամն (ՍՄԶՆՀ) ու «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» բարեգործական հիմնադրամը: 2017-ի սեպտեմբերին Կապանի համայնքապետարանը օդանավակայանը 25 տարով օգտագործելու, կառավարելու, շահագործելու, սպասարկելու, վերանորոգելու եւ անհրաժեշտ բարելավում իրականացնելու իրավունք է տվել ««Սյունիք» օդանավակայան» ՍՊԸ-ին: Իրավունքը տրվել է անհատույց:

Օդանավակայանի ուղեւորային համալիրի կառուցման եւ թռիչքուղու հիմնանորոգման աշխատանքների արժեքը հաշվարկվել է 2,8 մլրդ դրամ: 

Կարդացեք նաև

Back to top button