
Նախագահ Արմեն Սարգսյանը ի թիվս այլ օրենքների ստորագրել է նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին օրենքների փաթեթը։
Այպիսով, Ազգային ժողովի նախագահի հրապարակման պահից Սահմանադրական փոփոխություններն ուժի մեջ կմտնեն, Սահմանադրական դատարանի 3 անդամները պաշտոնանկ կարվեն, իսկ Հրայր Թովմասյանը չի լինի դատարանի նախագահ:
Նախօրեին Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների կողմից շրջանառության մեջ դրած Սահմանադրության փոփոխությունների նախագիծը, որով առաջարկում էր վերաշարադրել Սահմանադրության 213-րդ հոդվածը։ Այն վերաբերում է ՍԴ դատավորների և նախագահների պաշտոնավարման կարգին։
Նախագծով առաջարկվում է 12 տարուց ավելի պաշտոնավարած դատավորների լիազորության ժամկետը համարել ավարտված։ Նպատակը, ըստ հիմնավորման, 2015թ․ Սահմանադրությամբ նախատեսված ՍԴ ձևավորման նոր մոդելի կիրառումն ապահովելն է։




