
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջի ուղիղ եթերում խոսել է կորոնավիրուսի պայմաններում տնտեսության վիճակի մասին։
Ըստ Փաշինյանի՝ մայիսին վերականգնվել է ապրիլին փակված 71 հազար 471 աշխատատեղերից 50 հազար 94-ը: Վերականգնման այդ գործընթացը շարունակվում է:
Վարչապետ Փաշինյանը նշել է, որ եթե ամբողջությամբ կենտրոնանանք առողջապահական սեգմենտի վրա՝ տնտեսական փլուզում կունենանք։
Վարչապետը ևս մեկ անգամ կոչ է արել պահել հակահամաճարակային կանոնները՝ կորցրածը հետ բերելու համար։
«Ուզում եմ հավատալ, որ հունիսին մնացածն մասն էլ կվերականգնվի»,- ասել է Փաշինյանը։




