ԿարևորՀասարակություն

Գառնին, Գեղարդն ու Զվարթնոցը՝ առանց արտասահմանցի զբոսաշրջիկների

Զբոսաշրջային սեզոնը բացված է․ մայրաքաղաքից դուրս գտնվող  արգելոց-թանգարանները  գրավում են մարդկանց, բայց նախորդ տարիների համեմատ քչերն են շտապում դեպի Գառնի, Գեղարդ, Ամբերդ ու Զվարթնոց։ Համավարակի վախը կանխում է շատերիս գայթակղությունը։

Ոլորտի պատասխանատուներն ասում են, որ այցելուների թիվը նախորդ  տավա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է  7-8 անգամ։  Արտասահմանցի այցելուների այստեղ ընդհանրապես չեն տեսնում։

Հայաստանում համավարակով պայմանավորված զբոսաշրջության անկման ամենաուժեղ  ցուցիչը  արգելոց-թանգարանների այցելությունների  քանակի փոփոխությունն է։ Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանման ծառայության ղեկավար Արա Թարվերդյանը ներկայացնում է ընդհանուր պատկերը։

«Պետք էշատ ցավալի փաստ արձանագրեմ․պարետատան կողմից արգելոցները բացելու թույլտվությունից հետո մեկ ամսվա գործունեության ցուցանիշները կարող ենք բավարար համարել միջին հաշվարկ կատարելու համար և ասել»,- ասում է Թարվերդյանը։

Ստացված եկամուտների հաշվարկով՝  կառույցի ենթակայությամբ գործող արգելոց-թանգարանների այցելուների  թիվը նվազել է շուրջ 7 անգամ, ինչը,  ըստ Թարվերդյանի, խոսում է ֆինանսական առաջիկա  լուրջ խնդիրների մասին։ Ինչպես ավանդաբար, այս օրերին ևս  այցելուների թվով առաջատարը Գառնին է, հաջորդում են Ամբերդը, Զվարթնոցը, բայց ներկայացված վիճակագրությունը՝ նույն համամասնությամբ, վերաբերում է նաև այս հուշարձաններին։

«Քանի որ Զվարթնոցում   կա նաև փակ տարածքով թանգարան, անվտանգության նպատակով այն այժմ չի գործում , նույնը վերաբերում է նաև Մեծամորի թանգարանին։ Իսկ բացօդյա արգելոցների հետ կապված՝ ասեմ, որ մուտքի մոտ պահպանվում են անվտանգության բոլոր կանոնները»,- նշում է Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանման ծառայության ղեկավարը։

«Գառնի» պատմամշակութային արգելոց թանգարանի վարիչ Վահե Իսպիրյանը ևս վստահեցնում  է՝ հուշարձանում խստորեն պահպանում են անվտանգության բոլոր կանոնները, նաև նկատում է՝ համավարակի ֆոնին անցած շաբաթ-կիրակիօրերը բավականին ակտիվ   էին հուշարձանում։

«Մոտավորապես 600-650 հոգի շաբաթ օրն ենք ունեցել, 1200 հոգի՝ կիրակի օրը։ Այս պահին այցելուները միայն ՀՀ քաղաքացիներ են, հույս ունենք, որ գոնե մի քանի ամիս անց սահմանները կբացվեն և կունենանք նաև արտասահմանցի զբոսաշրջիկներ»,- ասում է Վահե Իսպիրյանը։

Գառնիում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այցելուների թիվը նվազել է շուրջ 7-8 անգամ։ Համավարակի շրջանում  էականորեն կրճատվել է նաև արգելոց-թանգարանների տարածքում իրականացվող մշակութային միջոցառումները։ Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանման ծառայությունում   տնտեսական լուրջ վնասներից հնարավորինս խուսափելու ելքեր են փնտրում։

Կառույցի փոխտնօրեն Արկադի Օսիպովի խոսքով՝ փորձում են կազմակերպել  միջոցառումներ ավելի նեղ ծավալով ու ձևաչափով․

 «Մենք որոշել ենք մշակութային ժամանցային միջոցառումներ իրականացնել, այդ թվում՝ տիկնիկային ներկայացում, մնջախաղ, վարպետաց դասեր և այլն։ Իհարկե դրանք փոքր մ իջոցառումներ են լինելու, մարդկանց թիվն էլ սահմանափակ է լինելու»,- նշում է Օսիպովը։

Նշված միջոցառումների մասնակիցների թիվը չի կարող գերազանցել երկու տասնյակը, ընդգծում է Արկադի Օսիպովը։

Կարդացեք նաև

Back to top button