
Վաղվանից Հայաստանի բոլոր քաղաքացիների համար անձը հաստատող փաստաթղթի կրումը՝ անձնագիր, նույնականացման քարտ կամ վարորդական իրավունք, պարտադիր կլինի, պարետատան նիստից հետո հայատարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Որոշման անհրաժեշտությունը, ըստ վարչապետի, առաջացել է դիմակ կրելու խախտումների համար վարչական վարույթի հարցով պայմանավորված, երբ քաղաքացիների մոտ փաստաթղթի բացակայությունն ազդում է գործընթացի արդյունավետության վրա։
Անձը հաստատող փաստաթուղթ չունենալու և դիմակ չկրելու համար քաղաքացին կտուգանվի 20000 դրամով (10000 դրամ՝ յուրաքանչյուր խախտման համար)։
Վարչապետը հայտնեց նաև, որ հանվել է ձեռնոց կրելու պարտադիր պահանջը։
Նիստին մասնակցել են նաև Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը և Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը:




