
Առողջապահության նախարարության հետ համատեղ աշխատանքներ են իրականացվում Միքայելյան համալսարնական հիվանդանոցի մասնաշենքերից մեկը Covid կենտրոն դարձնելու նպատակով, տեղեկացնում է Երևանի պետական բժշկական համալսարանի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը։
Պլանավորվում է մոտ 140 մահճակալային ֆոնդ, որից 40-ը վերակենդանացման բաժնմունքում։ Նախնական քննարկված ժամանակացույցի համաձայն աշխատանքները կավարտվեն 1,5-2 ամսվա ընթացքում։
Շինարարական աշխատանքներն իրականացվում են ՀՀ պետական բյուջեի միջոցներով։




