ԿարևորՀասարակություն

Մոսկվայից բժիշկների մեծ խումբ է ժամանելու Հայաստան

Բժիշկ Վահե Տեր-Մինասյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ Մոսկվայից բժիշկների մեծ խումբ է օգնության ժամանելու Հայաստան:

«Երեկ ուշ երեկոյան տեղակացա, որ, հետևելով Մոսկվայի Պավլովյան հիվանդանոցի գլխավոր բժիշկ Գեորգի Մելքոնյանի կոչին, մեծ թվով հայազգի և այլազգի ռուսաստանցի մասնագետներ են անդամագրվել Հայաստան ժամանող կամավորների խմբին։

Ըստ Վահե Տեր-Մինասյանի գրառման՝ թիմում կլինեն նեղ մասնագետներ, որոնք բավական փորձ ունեն կորոնավիրուսի դեմ պայքարում։

«Այսպիսին են իսկական համամարդկային արժեքները, հայրենասիրությունն ու ընկերությունը, որոնցով պետք է ապրել ու սերունդ դաստիարակել…
Բժիշկների թիմն ամենայն հավանականությամբ Երևանում կլինի մի քանի օրից»,-գրել է նա։

https://www.facebook.com/vahe.terminasyan/posts/3117566444933047

Կարդացեք նաև

Back to top button