
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն տեղեկացնում է, որ հունիսի 13-ին կիրականացվի Մինսկ-Երևան-Մինսկ չվերթը՝ Belavia ավիաընկերության կողմից (ժամանում դեպի Երևան 02:45, Երևանից մեկնում ժամը 03:35):
Հունիսի 14-ին նախատեսված են հետևյալ չվերթերը՝
Ակտաու-Երևան-Ակտաու՝ Scat ավիաընկերության կողմից (ժամանում դեպի Երևան 01:00, Երևանից մեկնում ժամը 02:30):
Մինսկ-Երևան-Մինսկ՝ Belavia ավիաընկերության կողմից (ժամանում դեպի Երևան 02:45, Երևանից մեկնում ժամը 03:35):
Երևան-Դոնի Ռոստով-Երևան՝ Aircompany Armenia ընկերության կողմից (Երևանից մեկնում ժամը 14:00, ժամանում դեպի Երևան 18:00):
Հունիսի 15-ին կիրականացվի Եկատերինբուրգ-Երևան-Եկատերինբուրգ չվերթը՝ Ural ավիաընկերության կողմից (ժամանում դեպի Երևան 12:30, Երևանից մեկնում ժամը 13:30):
Հունիսի 16-ին՝ Սանկտ Պետերբուրգ-Երևան չվերթը՝ Red Wings ավիաընկերության կողմից (ժամանում դեպի Երևան 19:30):
Պարետի ցուցումով ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեն կուղեկցի ժամանած ուղևորներին դեպի ինքնամեկուսացման վայրեր, այսինքն՝ ուղևորների կողմից նախապես տրված հասցեներ։ Ուստի խնդրվում է ժամանող ուղևորների հարազատներին՝ անհարմարություններից զերծ մնալու նպատակով չգալ օդանավակայան։




