
Եւս 12 թթվածնային սարք շուտով Հայաստանում կլինի Լյուքսեմբուրգի հայ համայնքի աջակցությամբ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Վրաստանում գործող «Ալիք մեդիա» հարթակի գլխավոր խմբագիր Արսեն Խառատյանը:
«Հայաստանի ընկերներ-Վրաստան» նախաձեռնությունը եւս 12 շնչառական սարք է ձեռք բերել Վրաստանի Քութաիսի քաղաքից, որոնք շուտով Հայաստան կհասնեն: Այս նոր խմբաքանակը գնվել է Լյուքսեմբուրգում բնակվող մեր հայրենակիցների ֆինանսական օժանդակությամբ, ովքեր, սակայն, չցանկացան նշել իրենց անունները»,- գրել է Խառատյանը:
Ըստ նրա՝ նախօրեին Վրաստանից Հայաստան հասած 27 կոնցենտրատորներին կավելանա ևս 12-ը, որոնք սահմանին կփոխանցվեն Hayastan All Armenian Fund Հայաստան համահայկական հիմնադրամին և ապա կտեղայնացվեն Առողջապահության նախարարության կողմից:
«Փառք ու պատիվ մեր լյուքսեմբուրգահայերին` այս օրհասական պահին բառիս բուն իմաստով թթվածնի կարիք ունեցող մեր ժողովրդին ձեռք մեկնելու համա»,- գրել է Արսեն Խառատյանը։




